ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կանադայում կորոնավիրի վարակվածների թիվը գերազանցել է 300-ը

Կանադայում կորոնավիրի վարակվածների թիվը գերազանցել է 300-ը
16.03.2020 | 22:00

Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 304-ի, հայտնում են երկրի կառավարությունից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանադայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 244 դեպք, մեկ մարդ մահացել է: Կիրակի Օնտարիոյում հաստատվել է նոր կորոնավիրուսի 142 դեպք, Բրիտանական Կոլումբիայում՝ 73, Քվեբեկում՝ 39, Ալբերտայում՝ 39:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ